"ՀԱՍԱՆ ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ" ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՏՈՀՄԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
      Որպես Հասան Ջալալյանների զինանշանի պատկեր, տոհմի ժառանգներն ընդունում են այն, ինչը կա պատմական-ճարտարապետական վկայություններում, ինչպես դա կատարվում է մյուս նախարարական-իշխանական, արքայական դինաստիաների, տոհմերի զինանշանների հաստատման դեպքերում։
      Բոլոր ուսումնասիրությունների արդյունքում հաստատվում է այն փաստը, որ, հոր՝ Վախթանգ Տանգիկի կտակի համաձայն, Առանշահիկ Հասան Ջալալ Դոլայի և Բագրատունի մայր Խորիշահի կառուցած Գանձասարի հյուսիսային մուտքի վրա քանդակված են իրար դեմ¬հանդիման քայլող երկու առյուծներ, որոնցից աջ կողմում գտնվողի ոտքերի մոտ ուղեցույց-լուսատու վեցաթև աստղ է՝ հավերժության խորհրդանշանով, որը կարծես առաջնորդող նշանակություն ունի։
      Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ, Հայոց և՛ հնագույն, և՛ միջնադարյան արվեստն ու ճարտարապետությունը ողողված են առյուծներով (հիմնականում որպես զինանշան) և վեցաթև աստղերով, խաչերով, հավերժության խորհրդանիշերով։ Այդպիսին է նաև Հայոց մայրաքաղաք պատմական Անին, որը XIII դարում, որպես ժառանգություն փոխանցվեց Զաքարեի որդի Սարգիս Ամիրսպասալարին ու նրա ժառանգներին։
Բնականաբար, կասկածի ենթակա չէ, որ դա տոհմի զինանշանն է։ Սակայն, չգիտես ինչու, թողած այս իրական փաստերը, փորձ է արվում արհեստականորեն ստեղծել կամ հաստատել մի նոր, ոչ նշանակալից վկայություն՝ իր պատկանելությամբ Հասան Ջալալյանական, բայց ո՛չ որպես արմատական-տոհմական։ Եվ հարկ է նշել, որ, նման փորձ կատարողները նպատակ են հետապնդում աղավաղելու
Հայկ նահապետ - Սիսակ - Առան - Առանշահիկներ - Վաչագան Բարեպաշտ - Սևադյաններ - Վախթանգյաններ - Հասան-Ջալալյաններ
ակունքակիր արքայական տոհմի դիմագիծը։
      Նման մոտեցումը դիտվում է որպես իրական պատմության խեղաթյուրում և նեղ-անձնական շահերի գերագնահատման ձգտում։
      Առյուծների պատկերներով է զարդարված նաև Հասան Ջալալյանների տոհմական պատկանելության գորգերը ("Առյուծագորգ"), որոնցից մեկը գործել են Սարգիս բեկի տանը ու նվիրել թոռնուհուն՝ Սաթենիկ Հասան Ջալալյանին (ամուսնության առիթով), որն այժմ էլ պահպանվում է։
      Տոհմական նշանակության խորհրդանիշները համադրելով, տոհմի զինանշանի պատկերներ ընտրվեցին Գանձասարի քանդակ-պատկերները.
      Հասան Ջալալյան տոհմի ժառանգները ընդունում են այդ տոհմին բնորոշ խաղաղասիրական, հավատքի, հայրենական և ազգային նշանակության սիմվոլներից ստեղծված զինանշանի պատկերը, որպես Հասան Ջալալյանների տոհմի զինանշանի պատկեր։