ՀԱՎԱՊՏՈԿ
    Ավարայրի սրբազան պատերազմին (451 թ.) մասնակցելուց հետո, Առանշահիկ նախարարական տան ճյուղերից մեկի՝ Մեծ Առանքի (Խաչենի) Խաղբակյան-Պռոշյան տոհմի նախահայր Բակ իշխանը հանդիմանեց ուրացող Վասակին, հիմնվեց Հավապտոկ (Հավապտուկ) բերղում։
    Նրա ժառանգներից Վասակ Պռոշը, թուրք– սելջուկյան հրոսակների ղեմ մղած ճակատամարտում գործած սխրագործությունների համար, որպես "արեանգինք", 1201-1203 թվ., տիրակալության ժառանգական իրավունքով, Զա քարյան տիրակալներից նոր տիրույթներ ստացավ Սյունիքում ե Արարատյան նահանգում՝ "ի Գառնոյ մինչև ի Բարգուշատ" և դարձավ "կողմնակալի Վայոց Ձոր գավառիս"։ Իսկ Հավապտոկը մնում է Վախթանգ Տանգիկին ու կնոջը՝ Բագրաւասնյաց տոհմից Սարգիս Ամիրսպասալար Զաքարյանի դուստր Խորիշահին և նրանց ժառանգներին։ Հավապտոկ վանքին՝ իր տոհմական այղ տապանատանը ընծայաբերած մեծ Ավետարանի հիշատակարանում իշխանուհի Վանենին ներկայանում է որպես "թոռն Բակ իշխանի", որը "կեցեալ բարեպաշտությամբ և քրիստոնեական հավատով մինչև յայս բարեպաշտ իշխանս Ջաջուռ և ի սմին որդիացեալս քրիստոսասերս Վանենի"։