Կոտոյան.
"Իմ զոքանչը"
Սաթո՝ Ս. Գրիգորյան
Զառա՝ Ժ. Ասրյան
Պսաֆաս.
"Հիմարից հիմարը"
Մայր՝ Ի. Մկրտչյան
Ուրանիա՝ Ժ. Ասրյան
|
Ժասմենը գրում է նաև Արցախի բարբառով` համով-հոտով, հաճելի և ինքնատիպ զրույցներ ու պատմվածքներ: Դրանց մի մասը տպագրվել է Հանրապետության պարբերական մամուլում: Ժասմեն Ասրյանը այժմ պատրաստում է տպագրության իր գրական անդրանիկ ժողովածուն:
Շնորհալի արտիստուհին անձնավորել է բազմաթիվ դերեր (Գանկա՝ "Մարդկային գազանանոց", մայր՝ "Սիզիպոսի քարը", Նազլու՝ "Գաղտնիքը", Նազենի՝ "Վերք Հայաստանի", Զառա՝ "Իմ զոքանչը", Մանուշ՝ "Սուրի և Սամի արկածները", Սյուզոն՝ "Ութ սիրագորով կանայք", Վարդուհի՝ "Արևը ձեզ հետ", Էժենի՝ "Կասկածը կնոջ սրտում", Ուրանիա՝ "Հիմարից հիմարը" և այլն) և ստեղծել տպավորիչ կերպարներ, որոնց անդրադառնալ այս փոքր տարածքում անհնարին է: Նշենք միայն մի քանիսի մասին:
Ականավոր հույն կատակերգակ Պսաֆասի "Պահանջվում է ստախոս" կատակերգությունում Ժ.Ասրյանն անձնավորում էր կաբարեի պարուհի Նիցա-Կիցայի դերը, խաղընկեր ունենալով մեր ժամանակների մեծ կատակերգու Կարպ Խաչվանքյանին:
Նույն հեղինակի "Հիմարից հիմար" կատակերգությունում արտիստուհին կատարում էր ներկայացման հերոսուհու` Ուրանյայի դերը: Ժասմենի Ուրանյան մտածող և խորհող, իր հաշիվները իմացող կին է: Արտիստուհին չէր արդարացնում և չէր դատապարտում Ուրանյայի արարքները, նա գործողությունն առաջ էր տանում հոգեբանական հավաստի միջոցներով և հասնում ակնառու ձեռքբերումների:
Ժասմեն Ասրյանի լավագույն անձնավորումներից մեկը Ա.Այվազյանի և Գ.Երիցյանի "Ուշ լինի, նուշ լինի" օպերետում Սոնայի դերի մարմնավորումն է: Արտաքուստ տգեղ (բեմի վրա տգեղ երևալու համար դերասանուհուն պետք է մեծ արիություն) դիմակի տակ տրոփում է Ասրյան-Սոնայի ջերմ ու բարի սիրտը: Դերասանուհին զորեղ հումորով, գրոտեսկային ցայտուն գույներով է անձնավորում Սոնային:
Ա. Բարսեղյանի "Պըլը-Պուղի" հերոսական կատակերգությունում Ժասմեն Ասրյանին հանձնվեց Պուղու կնոջ` Մարիամ-գյուլի շահեկան դերը: Վարպետ դերասանուհին իր Մարիամ-գյուլին տեսնում և պատկերում է միջավայրի սուր զգացողությամբ: Ասրյան-Մարիամգյուլը շրջապատի նկատմամբ ունի բարիություն անելու մեծ ձգտում: Արտիստուհին կերպարին ներարկում է հուզական լիցք, որից նրա Մարիամգյուլը դառնում է էլ ավելի բարի, էլ ավելի ջերմ: Վերոհիշյալին չափազանց նպաստում է այն, որ Ժասմենը Ղարաբաղի բարբառին տիրապետում և վերարտադրում է նրբերանգներով` հաճելի կոլորիտ հաղորդելով և` խոսքին, և` կերպարին:
|