ԿԻՆԸ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԸ. ՍԻՐՈ ԱՆՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐԴԸ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ


- Սերը իմաստուն է դարձնում մարդուն, իսկ մարդը երբեք իմաստուն չի լինում սիրո մեջ:
- Խելոք կնոջը փնտրեք նրան հարգող տղամարդու կողքին:
- Երջանիկ սերն է հպարտ դարձնում կնոջը:
- Տաքություն չարարող Արևը սառցե կնոջը չի հալեցնի:
- Կինը վրիժառու է եղածի համար, տղամարդը` չեղածի:
- Տղամարդկանց հիմնական զբաղմունքը որսն է, կնոջ զբաղմունքը` իրեն որսողին ընտրելը:
- Թերարժեքությամբ տառապող տղամարդը դառնում է խորամանկ բռնակալ:
- Տղամարդկանց թերությունները ճանաչող կնոջ մասին տղամարդն ասում է` "հիմար է":
- Յուրօրինակ կինը "տարօրինակ" կին է:
- Սերը մարդուն երջանկացնում է, մարդը սիրուն` դժբախտացնում:
- Մեծ սերը չափազանց զիջող է ու ներողամիտ, չափազանց դաժան ու վրիժառու:
- Սիրող կինը չի կարող սթափ գնահատել սիրած մարդու հետ իրական հարաբերությունների իմաստն ու նշանակությունը:
- Կինը տղամարդուն ընդունում է խելքով, գնահատում առնական գեղեցկությամբ և ուժով. տղամարդը կնոջն ընդունում է կանացի գեղեցկության ուժով, գնահատում` խելքով:
- Անհեթեթության ընդունակ է սիրող կինը և իր թերարժեքությունը գիտակցող տղամարդը:
- Տղամարդը ձյունե բարակ շերտով կերպարանք է` արևի ճառագայթները դեռ չհասած, չքանում է:
- Սիրուց ծնված ստեղծագործությունը նույնքան հանճարեղ է, որքան սիրով պահված կինը:
- Կնոջ ամենաշքեղ զարդը ամուսինն է:
- Չափավորությունը տղամարդու առաքինությունն է, զսպվածությունը՝ կնոջ:
- Ամուսնուց լքված կինը օտար տղամարդկանց հարճն է:
- Երանելի տղամարդը դեռևս սիրելի չէ:
- Տղամարդու շպրտած ցեխը ջրիկ է, բայց հետք է թողնում:
- Իր պատիվը գիտակցող տղամարդու կնոջ աչքը ուրիշի վրա չի լինում:
- Տղամարդը փչանում է անկամությունից, կինը` անտերությունից:
- Իդեալական կնոջն անգամ, ապերախտ ամուսինը կարող է դարձնել ամենավերջին ստահակը:
- Երբ վիրավորվում է սերը, արթնանում է վրիժառությունը:
- Հարգանքը սիրո առանցքն է, սերը` երջանկության:
- Ընտանիքի ամրությունը, նվիրված կնոջը գնահատելու մեջ է, երջանկությունը` համերաշխության:
- Անկիրթ կնոջը չի հանդուրժում նույնիսկ անկիրթ տղամարդը:
- Բարբարոսությունը գեղեցկություն չի ճանաչում:
- Վայելքն ընդամենը կյանքի մասնիկ է:
- Անպաշտպան գեղեցիկ կինը նման է կարկուտի տարափի տակ գտնվող գեղեցիկ վարդի:
- Առաքինությունը բանականության հարազատ զավակն է:
- Սիրուց ծնված ստեղծագործությունը նույնքան հանճարեղ է, որքան սիրով պահված կինը:
- Տղամարդու վրիժառությունը չարության ծնունդ է, կնոջ վրիժառությունը` սիրո:
- Միայնակ կնոջ վրա հարձակվում են այնպես, ինչպես մահացողի վրա անգղները` արու, թե էգ:
- Գոհացված սերը միշտ բարձր է պահում բարոյականը:
- Գրավիչ լինելու համար պետք է երջանիկ լինել:
- Կնոջը գեղեցկացնելու միակ միջոցը սիրելն է:
- Կուրանում են նաև պայծառ լույսից:
- Տհաճ տղամարդու սերը կնոջ համար վիրավորական է, տհաճ կնոջ սերը տղամարդու համար՝ ծիծաղելի:
- Բարոյականությունը և առաքինությունը հանգամանքների համար խաղալիքներ են:
- Չվայելած երջանկության կորուստը ժամանակավոր տառապանք է, վայելած երջանկության կորուստը` հավերժական տառապանք:
- Ընտանիքի խաղաղության պահպանման միակ գրավականը կնոջը հարգելու մեջ է, պետությանը` օրենքի:
- Սիրել և իմաստուն լինել ոչ մի մահկանացուի տրված չէ:
- Ինչքան հաստ է քարի մամուռը, այնքան տաք ու շողշողուն է քարը:
- Պատվախնդիր տղամարդն իր ազգի կանանց պատվի պահապանն է:
- Իրավիճակը, որի մեջ գտնվում ես, եթե ներդաշնակ չէ էությանդ, ներաշխարհիդ, առաջանում է անհամատեղելիության պայքար և վաղ թե ուշ հաղթում է իրավիճակը, որովհետև այն օտարների կողմից սարքված արհեստական ուժ է, իսկ էությունդ, ներաշխարհդ միայն քոնն է, քո մեջ` անշոշափելի և անհասանելի: