ՄԱՐԴԸ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԻՆԸ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԸ. ՍԻՐՈ ԱՆՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


- Մարդը բնությունով ապրող, Աստծո ստեղծած արժեք է, որը ոչնչացնում է Աստծո, բնության և իր ստեղծած արժեքները:
- Թագավորի շողից ազգն է փայլում, ազգի շողից՝ թագավորի շիրիմը:
- Օրենքին չհնազանդվողները օրենք հորինողներն են, որոնք պատժում են այդ օրենքով ապրողներին:
- Հայրենիքի վերքերը մոռացողն այլևս սրբություն չունի:
- Սրիկայի բարությունը առանց սրիկայության չի լինում:
- Չափավոր սուտը հավանական ճշմարտություն է:
- Ճարպիկ արատավորին ընդունում են, իդեալականի համար ստեղծում արատներ, որպեսզ չընդունեն:
- Վախեցնում են նրան, ումից ավելի շատ են վախենում:
- Գիշատիչների ոհմակից փրկություն կա, մարդկանց ոհմակրց փրկություն չկա:
- Սողունը հող է փոշիացնում, սրիկան՝ սերունդ:
- Մարդուց վախենալը տմարդիների համար է Աստծուց վախենալը՝ մարդու:
- Վայ այն ազգին, որի մայրերը օրորում են ոչ թե ազգի, այլ իրենց զավակներին:
- Մաֆիոզ հանցագործ խմբեր աճեցնողները չարիք են աճեցնում իրենց իսկ ժառանգների համար:
- Ազատության խոստումը ժողովրդի համար է, ազատությունը՝ իշխանավորի:
- Չարագործների վերջը տվող առաջնորդը դառնում է ժողովրդի պաշտելին: Արդար դատաստանը կայունության և խաղաղության գրավականն է:
- Արատները սովորույթ դարձնող քարոզչությունը ամենավտանգավոր աղանդն է:
- Իմաստնությունը մարդուն դարձնում է միայնակ:
- Պաշտոնն անարժանին անգութ է դարձնում:
- Բարոյական մարդուն կարիքը չի փչացնում:
- Ազնվազարմը վիրավորանք ոչ հասցնում է, ոչ էլ հանդուրժում:
- Մեքենայություններով փառք ձեռք բերողը չարիք է հասարակության համար, նրան աջակցողը` հանցագործ:
- Բարեպաշտի վարքը միշտ էլ կասկածելի է անբարոյականի համար:
- Եթե անարժանին նստեցնում ես բարձր աթոռին, վայ քո ազգին ու քո աթոռին:
- Գրիչով փորած փոսը երբեք չի լցվում:
- Կապիտալիզմի չգրված օրենքն է. փողը՝ փողատերին, մերկությունը տկլորին:
- Օրենքը ստեղծում է կարիք, որ պատժի կարիքավորին:
- Վատ մարդկանց իշխանությունը ազգի կործանումն է, տգետներինը` պետության:
- Անազնիվների բարգավաճումը մարդկության դժբախտությունն է:
- Երկրի հզորությունն ու հաղթանակները, քաղաքակրթության առաջընթացը կապահովվի միայն պետական կենտրոնաձիգ քաղաքականության շնորհիվ:
- Հայրենիք և ազգ հզորացնող, պահպանող միակ ուժն ազնվականների ու մտավորականների միաբանությամբ պետության կառավարումն է:
- Վատ մարդկանց իրավունք և գործելու հնարավորություններ տալով, իշխանավորը հզորացնում է իր ապագա թշնամուն:
- Մեղադրանքից կարելի է վախենալ, եթե արդար է:
- Ամենաարդար մարդն էլ օժտված է թերություններով:
- Այն, ինչ անբարոյական էր, այժմ առավելություն է:
- Խաբված ժողովուրդը գողացված ոչխարի հոտ է՝ մորթը սկսում են նրանից:
- Անբարո ղեկավարն է ծնում անբարո քաղաքական գործիչներին, միասին էլ` անբարո քաղաքականություն:
- Իմաստուն խորհրդատուն է ապահովում երկրի տիրոջ հզորությունը:
- Հանցագործ խմբեր աճեցնողները չարիք են աճեցնում իրենց իսկ ժառանգների համար:
- Հասարակական կյանքի աճպարարը դառնում է քաղաքական կյանքի առնետ:
- Ուժեղին և ազնիվին կործանում են խաբելով:
- Մարդուց վախենալը տմարդիների համար է, Աստուց վախենալը՝ մարդու:
- Գողը գողին պաշտպանում է իր գողությունը թաքցնելու համար:
- Արբեցածն ու հարբեցածը իրենց էությունը թաքցնել չեն կարող:
- Ոչ մի արիություն չի կարող պաշտպանել աղքատությունից և բռնատիրությունից, եթե չօգնի օրենքը:
- Երբ ստոր պաշտոնյան արատավորում է պետական գործերը, իր և նմանների միջև ուժեղ բարեկամություն է հաստատվում: Պայքարի մեջ եթե մենակ ես, անընդհատ կհայտնվես տարբեր տեղերում, կորցնելով ուժերդ:
- Կազմակերպված զրպարտությունները առաքինությանը քաշելով ցեխի մեջ, սպանում են բռնությամբ:
- Երեկվա անկիրթ հանցագործը այսօրվա կրթվող ավազակն է, վաղվա կրթյալ բարբարոսը:
- Թույլերը ծառայում են զրպարտելով, առաջացնելով ստրկամիտի բռնակալություն:
- Բանակի հզորությունը սկսվում է կարգապահությամբ, վերջանում անկարգապահությամբ:
- Չգնահատված արժանավորին դարձնում են բանսարկու, գնահատված անարժանին` հզոր խաբեբա:
- Ամենատարօրինակ մարդը բարիք ու գեղեցկություն ցանկացողն է:
- Ազգի որակի ու քաղաքակրթության չափանիշը նրա մշակույթն է, պետության որակի չափանիշը՝ նրա ղեկավարությունը:
- Իմաստության դիմակի տակ թաքնված խորամանկությունը ազնվության կամ առաքինության հարազատը լինել չի կարող:
- Դժբախտ է այն իմաստասերը, որն ապրում է ինքնահավան անգրագետների մեջ:
- Կաշառքով կորզած պարգևը արժանավորի համար չէ:
- Եթե պետության ղեկավարը իր հզորացրած հարուստների ձեռքի գործիք է դառնում, ազգը զրկվում է Հայրենիքից:
- Ամոթը սկզբնական պայման է մարդ լինելու համար, որից սկիզբ են առնում մարդկային բոլոր հատկանիշները:
- Պետության հզորությունը արդարադատության և օրենքի ուժի մեջ է, որից խուսափում են արդարադատություն և օրենք հաստատողները:
- Չարի բարգավաճումը հասարակության տգիտության արդյունք է:
- Մարդու բնավորությունը կարելի է փոխել, արյան բնավորությունը` երբեք:

- Ճշմարտությունը հանցանք է, երբ նրա դեմ է իշխանությունը, և հանցանքը ճշմարտություն է, եթե նրան կողմ է հասարակությունը:
- Քծնողը հարվածը հասցնում է թիկունքից:
- Խորամանկությունը իմաստնության կողքին աճող մոլախոտ է:
- Վատ մարդու ղեկավար լինելը ազգի դժբախտությունն է:
- Պատերազմը մարդուն դարձնում է կամ սրիկա, կամ հերոս:
- Խելոք ազնիվը խորամանկի համար լրտես է:
- Բարեկամությունը լինում է գործերով, ոչ թե խոսքերով:
- Վերքոտ սիրտ ունեցողը արցունք չի ունենում:
- Հեշտությամբ ձեռք բերածը հեշտությամբ էլ կորցնում են:
- Չկա ավելի նողկալի ձայն, քան պիղծ հոգու մլավոցը:
- Երկրի տերերի դռները բացում են իմաստունները, ներս են մտնում ճարպիկները:
- Վայ քեզ ու քո երկրին, եթե հպատակիդ դարձնում ես հրաման տվող:
- Երբ ոչխարի հոտը շրջվում է, առաջին շարքերում հայտնվում են հիվանդոտներն ու տհասները, իսկ վերջին շարքերում` ամենաառողջներն ու ամենաուժեղները: Վերջիններս կարճ ժամանակում նորից առաջ են անցնում, եթե հովիվը նորից հոտը չշրջի հակառակ ուղղությամբ:
- Տերերի համար ստրկացնելու պատճառները չեն պակասում, առիթներն էլ իրենց ձեռքին է:
- Բռնակալի ականջները կտրում են նրանց իսկ աճեցնողները:
- Հանցագործ նպատակներ հետապնդողը քծնում է պաշտոնյային, նրան դարձնելով իր հովանոցը:
- Չարամիտ մարդու չերևացող չարությունները ավելի շատ ու ավելի վտանգավոր են, քան երևացողները:
- Մեքենայություններով փառք ձեռք բերողը չարիք է հասարակության համար, նրան աջակցողը՝ հանցագործ:
- Բիզնեսը խաբեությամբ հարստություն կուտակելու օրինականացված միջոցն է:
- Չափավորությունը թագավորին տանում է դեպի ժողովրդավարություն, ժողովրդին՝ ընդդիմություն:
- Առանց օրենք իրականացնողների և պետական պաշտոնյաների հովանավորության, մաֆիա չի ստեղծվում:
- Պետությունն ամրապնդող ազնիվ դաշինքն է՝ իշխանությունը ազնվականներին, ընդդիմությունը մտավորականությանը:
- Կռացող ճյուղի վրա եթե նստես, կկռանա, մինչև ընկնելդ. ուղիղ ճյուղի վրա նստես՝ կդիտվես բարձր ու փառահեղ:
- Ինքնաոչնչացման ամենախայտառակ ճանապարհը կաշառվածներով շրջապատվելն է:
- Պաշտոնյաների ստորությունները արտահայտվում են սիրալիրությամբ:
- Բռնակալի ականջների թիվը հավասար է նրան ստրկամիտ ծառայողների թվին:
- Բռնակալի պարարտ ականջները պարարտ կերակուր են աճեցնողների համար:
- Խլուրդը լույս չի սիրի:
- Մոլախոտը աճում է արագ ու փարթամ:
- Որտեղ իշխում են գյադաները, ժողովուրդը ողորմություն կհավաքի:

- Անբարոյականի համար ծիծաղելի է առաքինի մարդու նույնիսկ անմեղ ժպիտը:
- Եթե չկա պետության ղեկավարին խրատող ու հանդիմանող ուժ, նա սկսում է չար գործեր անել:
- Ազգի գոյատևման արմատը նրա մշակութային արժեքների ստեղծման կազմակերպվածությունն է:
- Փառաբանությունը անարժանին հարբեցնում է:
- Կռացած ճյուղը չկռացածից ցածր է:
- Հսկողությունից դուրս պաշտոնյան պետական կառույցը կդարձնի ՙհոր դուքանը՚ :
- Բոլոր տեսակի դժբախտություններն ու ողբերգությունները ճշմարտության պակասության հետևանք են:
- Վայ էն ազգին, որը հանդուրժում է իր դավաճաններին:
- Օտարացած հարազատը հարազատացած օտարից օտար է:
- Իմաստնություն սիրողն է իմաստնություն ուսուցանում:
- Մեծ դժբախտություն ունեցողը դադարում է լաց լինելուց:
- Վտանգը ճանաչողը միայն կարող է նրա դեմ պայքարել:
- Փորսողը կարող է քանդել ծառի տակը, որի վրա արծվի բույնն է:
- Ծառի ստվերի հետ պտտվողը չորացնում է ծառը:
- Սիրիր առաքինություն և օրենք, կլինես ամենասիրվածն ու ամենաժողովրդականը:
- Չարը չի մահանում, նա ժամանակ առ ժամանակ թաքնվում է իր բնում:

- Ավազակածին մայրը դառնում է աստվածավախ, ավազակածին թագավորը՝ ավազակավախ:
- Հողի համար կռվող զինվորը Հայրենիք չի ունենա, Հայրենիքի համար կռվողը՝ հո՜ղ էլ կունենա:
- Զրպարտելը մոտիկի համար է հեշտ, ստելը՝ հեռվից եկածի:
- Մաֆիայի ամենաթանկարժեք զոհը իր իսկ ստեղծողի ժառանգներն են:
- Սեփականության պարսպի շուրջը ատելության սերմեր են ցանված:
- Վեհությունը անազնիվի հանդեպ ծիծաղելի է:
- Դավաճանին ներելը քո կործանումն է:
- Ծառի ճյուղը ինչքան ծուռումուռ է, այնքան շուտ է կոտրվում:
- Ազատությունը գյադայի համար չէ:
- Պարտված սրիկային խնայելը պարտություն է:
- Ձիու կապը եթե բաց թողնես, քե՜զ էլ չի հնազանդվի:
- Նապաստակը մահացած առյուծից էլ է վախենում:
- Մուկը առյուծի ականջը միայն խուտուտ կարող է տալ:
- Ոչ ազնվական թագավորի հետ ոչ կատակում են, ոչ էլ նրա սխալների մասին խոսում:
- Ուժեղին ու պարկեշտին կործանում են խաբելով:
- Երեկվա վախկոտ դավաճանը այսօր ծախու խորհրդատու է:
- Յուրաքանչյուրին ըստ արժանվույն գնահատելը յուրաքանչյուրին էլ իր տեղում կպահի:
- Ազնվությունը խորամանկություն չի ծնում:
- Բոլոր հանցանքների հիմքը սուտն է:
- Օջախի ծուխը եթե պակասի, քթից ծուխ կելնի:
- Ցածրարժեք մարդը հարվածներից զերծ է:
- Իշաճանճերը հավաքվում են բաց վերքի վրա:
- Փորսողը թռչել չի կարող:
- Մեծ մարդը մեծություն չի խաղում:
- Արդար մարդու սիրտը պայթում է իրեն չհավատալուց, անարդարինը՝ հավատալուց:
- Օխլոկրատիայի սերմերը ցանում են իշխանավորները, աճեցնում է օրենքը, բերքը հավաքում է ժողովուրդը:
- Բոլոր ժամանակներում էլ թագավորներին կործանել են շողոքորթներն ու կեղծավորները:
- Առաքինությունը բանականության հարազատ զավակն է:
- Բոլոր դժբախտություններն ու ողբերգությունները ճշմարտության պակասի հետևանք են:
- Ճշմարտության մահը այնքան սարսափելի չէ, որքան հավատի մահը:
- Ամենամեծ բարեկամդ նա է, ով սխալներդ է ցույց տալիս:
- Անկիրթ իշխանավորը ոսկեզօծ աղբ է, ազնվականը՝ աղբի մեջ ոսկի:
- Աստվածապաշտը ապրում է մարդկության համար, հանուն Հայրենիքի:
- Ցավի տերը ողբում է, ցավ պատճառողը՝ բողոքում:
- Հերոսին երբ վախեցնում են, ավելի է հերոսանում:
- Մեծ ստվերի տակ ավելի ազատ են շարժվում:
- Ստվերում աճող բույսը լիարժեք չի լինում:
- Շիտակ մարդու համար սարսափելի է կյանքի դաժանությունը:
- Ճշմարտության գեղեցկության հաճույքը վայելելու համար պետք է ճշմարիտ լինել:
- Եթե անզոր է հոգիդ և կորցրել ես ուժերդ, արիություն հավաքիր:
- Ապերախտները ստիպում են ամեն մի բարի գործի համար թանկ վճարել:
- Քեզ ծախվածը, քեզ էլ՜ կծախի:
- Ստվերում ապրողը ստվերում էլ կմեռնի:
- Մարդուն արժեզրկողը նրա ամենաթանկարժեք հատկությունն է՝ անկեղծությունը:
- Հարազատության մահը հարազատի մահից էլ ծանր է:
- Վեհանձնությունը օրինավոր մարդու հատկանիշ է:
- Ցավոք, պատերազմում չկռվածն էլ է դառնում պատերազմի հերոս:
- Վատ մարդու ուղեկցությունը տանում է անդունդ:
- Անարժանին պաշտոնը անգութ է դարձնում:
- Պատերազմից հետո չգնահատված զինվորը համարվում է բանսարկու:
- Եթե ուժն է օրենքը, ապա անօրեն է պետությունը:
- Նվիրվածությունը հնազանդություն չէ:
- Հեռատես հանցագործը թաքնվում է մեծ ծառի հետևում:
- Կարիքը մարդուն ցեխի մեջ է պահում:
- Փոքրոգիներով շրջապատված հզորը ծախու գործիք է:
- Եթե ստիպված ես իջնել քո բարձունքից, ապա սկսված է քո կործանումը:
- Անձնազոհության պատրաստ նվիրվածությունը կասկած է հարուցում:
- Հնարավորություններից զրկված իմաստունը դառնում է կարիքավոր հիմար:
- Մեծ դարդի տերը մեծ խելքի տերն է:
- Բոլոր հզորներին կործանել են հավատարմության քողի տակ թաքնված ծախուները:
- Բարիքները պաշտոնյային դարձնում են անպատկառ:
- Ստորներն իրար հետ չեն թշնամանում:
- ՈՒժեղ ոտքեր ունենալ, չի նշանակում խարխլվող հողի վրա չերերալ:
- Աղբանոցում քուջուջ անող հավերի մեջ աքլորը թագավոր է:
- Ժողովրդի դեմ չարագործները համատեղ են գործում:
- Վազում է նա, ով արդեն ուշացել է:
- Մխացող ցավի ծուխը սրտից է դուրս գալիս:
- Արատավորը անարատի մոտ միշտ էլ արատներ է գտնում:
- Վատ մարդը երբեք լավ ընկեր չի լինի:
- Ճակատագրի լավագույն պարգևները առատորեն տրվում են չար մարդուն՝ ժամանակավոր վայելքի համար:
- Բարի մարդը չարի ծաղրի առարկան է:
- Անիրավ իշխանությունը զորացնում է անիրավներին:
- Չափավորության պահանջն էլ պետք է չափավոր լինի:
- Մարդկային իմաստությունը չափավորության մեջ է: Կեղծարարին և զրպարտչին փնտրիր ստրուկների մեջ:
- Անձնազոհության պատրաստ նվիրվածությունը կասկած է առաջացնում:
- Քո զավակների կյանքը մի’ վստահիր նրան, ում համար քո կյանքը արժեք չունի:
- Վատ մարդկանց իշխանությունը ազգի կործանումն է, տգետներինը՝ պետության:
- Ժողովրդի կողմից՝ կաշառողներին վստահելը տանում է ժողովրդի կործանմանը:
- Ժողովրդին թալանելով հարստացած մեծահարուստը ժողովրդի համար բարերար լինել չի կարող:
- Քո ձայնը փողով առնողը քո ձայնը կտրողն է:
- Ձայնդ ծախելով, դու զրկվում ես ձայն բարձրացնելու իրավունքից, զավակներդ՝ ձայն ունենալու:

* * *
- Ազգի էության ու բարոյականության արտահայտությունը նրա մշակույթն է:
- Ազգի գոյատևման արմատը նրա մշակութային արժեքների ստեղծման կազմակերպվածությունն է:
- Ազգի որակի ու քաղաքակրթության չափանիշը նրա մշակույթն է, պետության որակի չափանիշը` նրա ղեկավարությունը:
- Մշակույթը ազգի դեմքն է՝ կնճռոտվեց, ացգը կորցնում է իր արժեքը:

- Թագավորը պարտավոր է արդար լինել ժողովրդի առաջ, օրենքը` թագավորի ու ժողովրդի, ժողովուրդը` Հայրենիքի: