ՄԱՐԴԸ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԻՆԸ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԸ. ՍԻՐՈ ԱՆՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


- Քո զավակների կյանքը մի վստահիր նրան, ում համար քո կյանքը արժեք չունի:
- Ժողովրդի կողմից` կաշառողներին վստահելը բերում է ժողովրդի կործանմանը:
- Արժանավոր ընտրյալը կաշառքի ուժով չի ընտրվում:
- Ավազի վրա տուն մի կառուցիր, կաշառքով հոգիդ մի վաճառիր:
- Վատ մարդկանց իշխանությունը ազգի կործանումն է, տգետներինը` պետության:
- Եթե անարժանին նստեցնում ես բարձր աթոռին, վայ քո ազգին ու քո աթոռին:
- Ժողովրդին թալանելով հարստացած մեծահարուստը ժողովրդի համար բարերար չի կարող լինել:
- Քո ձայնը փողով առնողը քո ձայնը կտրողն է:
- Ձայնդ ծախելով դու զրկվում ես ձայն բարձրացնելու իրավունքից, զավակներդ` ձայն ունենալու:
- Կինը խաղաղություն պահպանող մարդկային կատեգորիա է:
- Կինը բարոյականության և զորության վերականգնում է ապահովում:
- Կինը տղամարդու միակ հենարանն է, սերնդի պահապանը, ծերերի ու հաշմանդամների հոգատար խնամակալը, քաղաքակրթության բանական խորհրդականը, Հայրենիքի դայակը:
- Պատվախնդիր տղամարդը իր ազգի կանանց պատվի պահապանն է: