... Հայոց հողի վրա Հայո՜ց պետականություն ...


ԺԱՍՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՍՐՅԱՆ
(Սաթենիկ Հասան-Ջալալյան)


                     







Հասան Ջալալի ժառանգական իշխանապետության
790 և Գանձասարի եկեղեցու օծման 764-րդ տարեդարձին, Գանձասարում. պատարագիչ՝
Սրբազան Տեր Պարգև արք. Մարտիրոսյան





Հայրենիք-Սփյուռք Համահայկական I համաժողով.
Նառա Շլեպչյանի և Վազգեն Սարգսյանի հետ:





Բարեգործություն դպրոցներում





Կենսագրությունը և գործունեությունը

   Ժասմեն Հովհաննեսի Ասրյանը ծնվել է 1949թ. հուլիսի 28-ին: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է Երևանի Լենինյան շրջանի (Շենգավիթի համայնք) "Ավտոպահեստամասերի", այնուհետև՝ "Մետ-Շին" գործարաններում: 1969թ. ընդունվում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո հրավիրվում է Պետական Հեռուստատեսային թատրոն, ապա` Հ. Պարոնյանի անվ. թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս:
   Ազատագրական պայքարում կազմակերպված գործունեություն ծավալելու նպատակով, 1990թ. ձեռնամուխ է լինում և հիմնադրում "Հայրենիք" կուսակցությունը, որը պաշտոնապես գրանցվում է 1991թ. դեկտեմբերին:
   1991թ. նոյեմբերի 10-ին կայացած հիմնադիր ժողովում կուսակցության մեջ միակ կինը` այդ կուսակցության հիմնադիր Ժասմեն Ասրյանը ընտրվում է նախագահ:
"Հայրենիք" կուսակցությունը առաջին քաղաքական կազմակերպությունն է Հայաստանում, որի հիմնադիրը և նախագահը կին է:
   Աշխատանքային գործունեությանը զուգընթաց, Արցախյան ազատագրական պատերազմին իր անմնացորդ նվիրվածությամբ էր մասնակցում Ժասմեն Ասրյանը:
    - Փախստական ընտանիքներ էր պահում իր տանը, տարբեր ընտանիքների պահ տված երեխաներ էր խնամում,
    - կապ էր հաստատում Հայաստանից և Արցախից դուրս զինվորական ծառայության մեջ գտնվողների ու տարբեր անձանց հետ և կազմակերպչական աշխատանքներ տանում նրանց Հայրենիք վերադարձի համար,
    - կազմակերպում էր բարեգործական տարբեր օգնություններ Շահումյանի շրջանից փախստականներին և իր հոգատարությամբ սատար կանգնում նրանց,
    - Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում կազմակերպում, նյութական ու բարոյական օգնություններ էր ցուցաբերում բազմաթիվ վիրավոր ազատամարտիկների, փախստականների և նրանց ընտանիքներին,
    - վառելանյութ, զենք ու զինամթերք էր հայթայթում և ուղարկում Արցախ, հիմնկանում Խաչեն (Մարտակերտի շրջան):
   Պատերազմից հետո ևս, Ժասմեն Ասրյանը շարունակում է զբաղվել իր արվեստով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, բարեգործական աշխատանքներով:
   Մտահոգ լինելով Հայրենիքի ու հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, նա առաջարկություններով հանդես է գալիս տարբեր բնագավառներում պետական պաշտոնները միայն պրոֆեսիոնալներով համալրելու, ազգային արժեքները պահպանելու, երկրում արդարություն, օրինականություն և տարածաշրջանում Խաղաղություն հաստատելու, ժողովուրդների բարեկամական հարաբերություններ ձևավորելու, ազգային փոքրամասնությունների լիարժեք իրավահավասարության օգտին:

   Ժասմեն Ասրյանը իր հիմնական աշխատանքից` արվեստից բացի, զբաղվում է գրական գործունեությամբ, ուսումնասիրում է Հայոց պատմություն: Նա հեղինակ է.
    1. "Առան-Արցախի տերերի ու նրանց ժառանգների մասին" դեռևս չհրատարակված գրքի,
    2. Գանձասարի հիմնադրման և Հասան Ջալալի Արցախի թագավոր հռչակվելու 790 ամյակին նվիրված 2006 թ. "Պատմամշակույթային օրացույց"-ի (պատմիչների վկայություններով ու մեկնաբանությամբ):
    3. "Խաղաղասեր Առանշահիկները հայոց վարչա-քաղաքական և մշակույթային պատմության մեջ" աշխատության, որը 2006թ. "Լեռնային Ղարաբաղի անցյալը, ներկան և ապագան" միջազգային գիտաժողովում հեղինակի ներկայացրած թեման էր:
   Այժմ ուսումնասիրում է "Առանշահ տան կանայք Հայոց պատմության մեջ և նրանց ազգապահպան գործունեությունը" պատմական աղբյուրներում:
   Ժասմեն Ասրյանը ղեկավարում է իր հիմնադրած "Հասան-Ջալալյաններ" Երկրի զարգացման, մշակույթային, բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է՝ շարունակել այդ տոհմի դարեր շարունակ վարած կառուցողական, բարեգործական, կրթական, մշակույթային-շինարարական ռազմավարական գործունեությունը և երկրում նպաստել` պատմական, ազգային մշակույթի և բարոյական արժեքների, սպորտի պահպանմանն ու զարգացմանը, ժողովրդի սոցիալական վիճակի, առողջապահության ու կրթական համակարգի բարելավմանը:
   Ընդառաջելով Հայաստանում ապրող գերմանացի ազգաբնակչության միավորման գաղափարի իրականացմանը, 1992 թ. Ժասմեն Ասրյանի աջակցությամբ հիմնադրվեց Գերմանական համայնքը, բացվեց Հայաստանում ապրող գերմանացի արվեստի գործիչների ստեղծագործական նմուշների ցուցահանդես: Նրա ղեկավարած "Հայրենիք" կուսակցության աջակցության շնորհիվ, Մոսկվայում կայանալիք գերմանական համայնքների համատեղ խորհրդակցությանը մասնակից եղավ նաև Հայաստանի պատվիրակությունը:

   Ժասմեն Ասրյանի հայրը Ֆրանսիական դիմադրության շարժման անդամ, Ֆրանսիայի պարտիզան, Ֆրանսիայի Կոմկուսի անդամ Հովհաննես Ասրյանն է, որի խոհեմության ու հոգատարության շնորհիվ է պահպանվել և ժողովրդի առաջ իր դռները բացել Գանձասարի եկեղեցին, կառուցվել աղբյուրներ, ճանապարհներ: Հովհաննես Ասրյանի մասին է Գարեգին Սևունցի "Գերիներ" վեպը: Նրա մասին գրված է նաև Էդուարդ Դանիելյանի "Գանձասարի պատմություն" գրքում, կենդանության օրոք` "Коммунист" (7-ը մայիսի, 1965թ.) թերթում, "Ով ով է, Հայեր" կենսագրական հանրագիտարանում (հր. 2005 թ.):
   Ժասմեն Ասրյանի մայրը` Ծաղկուհի Լալայանը, հոր և մոր կողմով սերում է Հասան-Ջալալյան արքայական-իշխանական տոհմից, Սաթենիկ Եսայի Բեկի Հասան-Ջալալյանի դուստրն է:
ՍԿԻԶԲ