ՎԱՆՔ ԳՅՈՒՂԸ
    Վանք գյուղը գտնվում է Խոխանաբերդի և Հավապտոկի հյուսիսային մասում՝ նրանցից բաժանվելով Խաչեն գետով։
    Հիմնական բնակավայրը համարվել է Վարդանաթաղը, որի մասին հիշատակություններ կան XIII դարից։ Վարդանաթաղ անվանումը պահպանվում է մինչև այժմ։
    Բնակիչները IX-X դարերում վախադրվել են Գանձասարի վանքի մոտ գտնվող բնակավայրից։ Նախկինում գյուղը բաժանված էր երկու թաղի՝ ներքինը՝ Հունահող ե վերինը՝ Գոմակալ։ ժամանակի ընթացքում միացան և վանքի անունով կոչվեց Վանք։
    Վանք գյուղից Գանձասարի վանք տանող նեղ ու դժվարանց անեփ միակ ճանապարհը կառուցել է Հասան-Ջալալյանների տան փեսա, ֆրանսիական դիմադրության շարժման անդամ Հովհաննես Արտեմի Ասրյանը։
    Գյուղում կան գործող և այժմ արդեն չգործող աղբյուրներ, որոնց ջրագծերը անցկացրել և հուշարձան աղբյուրները կառուցել է նույնպես Հովհաննես Ասրյանը (1920-1969 թթ.)։
    Վանք գյուղում պահպանվել են Հասան– Ջալալյան տոհմի ուղիղ ճյուղը շարունակող ժառանգների հայրական տունը, որը Արցախի ազատագրական պատերազմի (1991-1994 թվ.) ժամանակ, թշնամու ռմբակոծություններից մասամբ ավերվել է։ Դա Սարգիս բեկի տունն է։
    Վանքում ապրող Հասան Ջալալյան տոհմի տարեց ժառանգն է Ռոմա (Վռամ) Լալայան– Հասան Ջալալյանը։
    Գյուղում գործում է տարրական, կիսավեր ակումբը, որը նախկինում Աբրահամ բեկ Հասան-Ջալալյանի տունն էր։