ԽՈԽԱՆԱԲԵՐԴ


    Թագավորազն Վախթանգ Մեծից (Վախթանգ I կամ Սակառ) են սերում ինչպես Հայթերքի և Ծարի (Վայկունիք) տերերը, նույնպես և Խոխանաբերդի Վախթանգյանները։
    Խոխանաբերդը գտնվում է Գանձասարից հարավ, Խաչենագետի աջ ափին, բարձր բլրի վրա։ Մեծ Առանքում Խոխանաբերդն էր իշխանանիստ կենտրոնը և նրա պայազատներն իրենց տիրապետությունր շեշտում են "տեր Խոխանաբերդոյ" անունով։
    Առան Արցախի եռաճյուղ իշխանության մեջ, եռյակի փոխհարաբերություններում որևէ բարդություն չէր ծնվում։ Հայրենիքում տիրող իրավիճակից ելնելով, գահերեց էին դառնում միայն ժառանգական իրավունքով, քաղաքական ու ռազմագիտական կարողությունների առանձնաշնորհով։ Եվ, մյուսները պարզապես ենթարկվում էին իրենց մեջ առավել շրջահայաց ու քաջամիտ իշխանին։
    Հաթերքի տեր Վախթանգ Մեծի հովանավորությամբ և նրա ապարանքում է Մխիթար Գոշր գրել «Դատաստանագիրքը» 1184 թվ-ին։ Նույն Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու եղբայրների օգնությամբ է կառուցվել նոր Գետիկի եկեղեցին՝ Գոշավանքը։